“Պի” թվի տոնը
π ≈ 3,141 592 653 589 793 238 462 643 383 279 502 884 197 169 399 375
Մարտի 14
Այս օրը երկրագնդում տոնվում է, որպես ամենաանսովոր տոն` “պի” թվի համաշխարհային տոն:Առաջին անգամ այն տոնվել է 1988թ. Սան-ֆրանցիսկոյի գիտահանրամատչելի Էկսպլորատորիում թանգարանում: Այս անսովոր թվի հետ մենք շփվում ենք սկսած ցածր դասարաններից, երբ սկսում ենք պատկերացում կազմել շրջանի մասին: π թիվը – մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը նրա տրամագծին:Թվերով π թիվը պատկերվում է հետևյալ կերպ` 3.141592… և ունի անսահման մաթեմատիկական շարունակություն:
Ամենօրյա հաշվարկներում մենք օգտվում ենք ավելի հարմարեցված տարբերակից` ստորակետից հետո թողնելով 2 թիվ` 3.14:Նայելով այս թվին մենք հասկանում ենք, թե ինչու է հենց մարտի 14-ին նշվում π թվի տոնը:
Ըստ մասնագետների այս թիվը բացահայտվել է բաբելոնյան մոգերի կողմից:Այն օգտագործվել է հանրահայտ Բաբելոնյան աշտարակի կառուցման ժամանակ:Սակայն այս հաշվարկները այնքան էլ ճշգրիտ չեն:Հավանաբար այս մաթեմատիկական հաստատունը հիմք է հանդիսացել կառուցելու համար լեգենդար Սալամոն թագավորի Եկեղեցին:
Հատկանշական է,որ π թվի Համաշխարհային տոնը, պատահաբար կամ կանխամտածված համապատասխանում է մեծագույն ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան հետ:
Գիտնականները շատ են սիրում այդ տոնը և նշում են այն տարբեր ֆիզիկամաթեմատիկական և խոհարարական հավաքույթներով:Խոհարարականը այս դեպքում մեծ նշանակություն ունի. Թխում են մեծ կլոր տորթ, ինչպես կանոն մեջտեղում π գրված և այդ “մոգական” կլորի շուրջ նստելով և հյուրասիրվելով քննարկում են այդ թվի հետաքրքիր և անսովոր հատկությունները:
Ահա Բոբրովի հետաքրքիր բանաստեղծությունը, որով կարող ենք հեշտ հիշել այս թիվը.
Гордый Рим трубил победу
Над твердыней Сиракуз;
Но трудами Архимеда
Много больше я горжусь.
Надо только постараться
И запомнить все как есть:
Три – четырнадцать – пятнадцать –
Девяносто два и шесть!