Տվյալ կանոնները գործում են ամբողջ կոնֆերանսի համար: Առանձին բաժիններում կամ ֆորումներում հնարավոր է լինեն հավելյալ սեփական կանոններ, որոնք կմանրամասնեն կոնկրետ բաժնի ներսում գործող կանոնները: Այնուամենայնիվ տվյալ կանոնները գործում են անհապաղ բոլոր բաժինների համար:
Կանոնները ստեղծվել են հարմար և կոնստրուկտիվ շփման միջավայր ապահովելու համար: Եթե Ձեզ դուր չի գալիս շփման գծված ձևը, ապա խուսափեք մասնակցությունից տվյալ կոնֆերանսում:
I. Անդամների գրանցում:
- Գրանցվելով ֆորումում` անդամը համաձայնում է ենթարկվել Կանոններին:
- Ֆորումում գրանցվելու համար անդամը պարտավոր է ներկայացնել էլ. փոստի գործող հասցե: Մենք երաշխավորում ենք այս ինֆորմացիայի գաղտնիությունը:
- Մականվան ընտրման հարցը(nickname) Ձեր իրավունքն է: Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում դադարեցնել կոնկրետ մականվան օգտագործումը, միայն եթե այն խախտում է ընդհանուր ընդունված բարոյական և էթիկական նորմերը կամ հանդիսանում է վիրավորական ֆորումի այլ անդամների համար: Արգելվում է գրանցել մի մականուն, որն իր նմանությամբ մի այլ մականվան կարող է շփոթության մեջ գցել ֆորումի այլ անդամներին:
- Արգելվում է մեկ անձին մի քանի անգամ գրանցվել ֆորումում` անկախ այդ քայլի նպատակից: Սա շատ լուրջ խախտում է, որի հետևանքով կարգելափակվեն խախտող անդամի բոլոր գրանցումները:
- Եթե Դուք երկար ժամանակ ակտիվութոյւն չեք ցուցաբերում ֆորումում, Ձեր գրանցումը կարող է ջնջվել:
II. Ֆորումում պահելաձևի կանոնները:
- Շփումը ֆորումում կառուցվում է ընդհանուր բարոյականության և ցանցային էթիկայի կանոնների հիմունքների վրա:
- Խստիվ արգելվում է ֆորումում ոչ ցենզուրային լեքսիկոնի, հայհոյանքների կամ վիրավորական արտահայտությունների օգտագործումը` անկախ դրանց տեսքից կամ հասցեատիրոջից: Այդ թվում արգելվում է փոխարինել հայհոյական բառերի տառերը սիմվոլներով:
- Խստիվ արգելվում է ցանկացած տիպի գովազդը ֆորումում, այդ թվում նաև ինտերնետ նախագծերի գովազդը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախապես համաձայնեցված է ադմինիստրացիայի հետ):
- Ձեր ստորագրությունը ֆորումում չի կարող լինել երկու տողից երկար: Դրան վերաբերվում են ֆորումի հաղորդագրություններին անդրադարձող նույն կանոնները:
III. Հաղորդագրությունների մուտքագրում:
- Թեմայի անվանումը պետք է լինի ինֆորմատիվ և մաքսիմալ կոնկրետ ներկայացնի խնդրի բուն իմաստը:
- Նոր թեմա ստեղծելուց առաջ վստահ եղեք, որ Դուք այն ստեղծում եք համապատասխան թեմատիկ ֆորումում, ինչպես նաև փորձեք համոզվել, որ տվյալ հարցը մինչ այդ չի քննարկվել:
- Արգելվում է նմանատիպ թեմաների ստեղծումը տարբեր բաժիններում, ինչպես նաև իմաստով և պարունակությամբ նման հաղորդագրությունների մուտքագրումը տարբեր թեմաներում:
- Աշխատեք հաղորդագրություններում թույլ չտալ ուղղագրական սխալներ` բացասական տպավորություն չստեղծելու համար:
IV. Հարաբերությունները անդամների և ադմինիստրացիայի միջև:
- Իր գործողություններում ֆորումի ադմինիստրացիան ղեկավարվում է բանականությամբ և ֆորումի ներքին կանոններով:
- Ադմինիստրացիայի(ադմինիստրատորի և ֆորումի մոդերատորի) գործողությունների քննարկումը ցանկացած ֆորումներում կամ թեմաներում խստիվ արգելվում է, բացառությամբ հատուկ ֆորումի, որը նախատեսված է պորտալի և ամբողջ ֆորումի աշխատանքի բոլոր հարցերի քննարկման համար:
Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում փոփոխել կանոնները` ինչից հետո տեղեկացնել դրանց փոփոխման մասին ֆորումի անդամներին: Բոլոր փոփոխությունները և նորամուծությունները ֆորումում կատարվում են անդամների կարծիքը և շահերը հաշվի առնելով:
|